Առողջապահության նախարարության հերթական տհաճ անակնկալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց եւս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից:
Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով: Սակայն «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով:
Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...