Պուտին, Ստալոնե, Ասանժ. Պամելա Անդերսոնը պատմել է իր տղամարդկանց մասին
Պամելա Անդերսոնը հյուրընկալել է Փիրս Մորգանի Piers Morgan’s Life Stories շոուին։ 50-ամյա դերասանուհին, որը չորս անգամ ամուսնացած է եղել, պատմել է իր սիրային հարաբերությունների մասին։ Պամելան պատմել է Վլադիմիր Պուտինի, Ջուլիան Ասանժի, Սիլվեստր Ստալոնեի հետ իր հարաբերությունների, նաև Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ ներկա հարաբերությունների մասին։

«Ես Վլադիմիր Պուտինի հետ կապ եմ ունեցել այն ժամանակվանից սկսած, երբ հաջողությամբ առաջ մղեցի կետերի սպանության արգելքը 2009-ին։ Պուտինի մասին կասեմ, որ ինձ հրավիրել էին նրա երդմնակալությանը 2012-ին, բայց ես չգնացի։ Բայց մենք մի քանի անգամ միասին նույն ժամանակ նույն տեղում ենք գտնվել։ Ու ես մեծ կապեր եմ ունեցել Ռուսաստանի հետ»,- հայտնել է Անդերսոնը։

Ջուլիան Ասանժի մասին Պամելան ընդամենը նշել է, որ իրենք մտերիմ ու լավ ընկերներ են.
«Գիտեք, յուրաքանչյուր տղամարդ իմ կյանքում բացահայտել է իմ էության մի մասնիկը, որը չէր բացահայտվի քանի դեռ իմ կողքին չհայտնվեր հենց այդ տեսակի տղամարդ։ Մայրս միշտ ասում էր՝ «Մի տղամարդը չի կարող անել ամեն ինչ»,- հավելել է Անդերսոնը։

Պամելան հիշում է, թե ինչպես էր երիտասարդ տարիներին երեկույթի գնում Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների տուն, որտեղ մի օր հայտնվել էր Հյուի ննջարանում՝ յոթ մերկ մոդելների հետ միասին։
«Ես հասկացա, որ հիմա պետք է խմբակային սեքս լինի, ու արագ փախա այնտեղից»,- ծիծաղելով հիշում է Պամելան։

«Մի ժամանակ իմ ու Ստալոնեի միջև էին սիրային հարաբերություններ հասունանում, բայց նա բաց հարաբերություններ էր ուզում՝ այսինքն ուզում էր ուրիշների հետ էլ հանդիպել, իսկ ես դեմ էի դրան, ու մենք հրաշալի ընկերներ մնացինք»,- պատմում է դերասանուհին, որը հիմա հանդիպում է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ։

«Նա աներևակայելի է։ Ես պարզապես սիրում եմ նրան։ Ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսել, սակայն ես երջանիկ եմ Ֆրանսիայում»,- ամփոփել է Պամելան։

Աղբյուրը՝ Daily Mail


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ