Կներդնեմ իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունն ու ողջ եռանդը. Արմեն Սարգսյան
Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս եւ ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին եւ մեր ողջ ժողովրդին: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո իր շնորհակալական խոսքում նշեց ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ բոլոր պատգամավորներին՝ քվեարկության համար՝ նշելով. «Շնորհակալ եմ բոլոր կողմ եւ դեմ քվեարկողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն փոփոխությունների գործընթացում ձեր կարեւոր ներդրման համար:
Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս եւ ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին եւ մեր ողջ ժողովրդին:
Իհարկե, ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաեւ մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը եւ մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք»,-ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը: Արմեն Սարգսյանն ստացել է 90 կողմ եւ 10 դեմ ձայն:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ «Ելք»-ը հայտարարել էր, որ դեմ են լինելու:
Մանրամասները՝ Armlur.am-Ի տեսանյութում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...