Բուժհաստատություններում պետպատվերի ուղեգրեր չկան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներից ահազանգել են «ՀԺ»-ի խմբագություն՝ նշելով, որ պոլիկլինիկաներում չկան պետպատվերով բուժման ուղեգրի ձեւաթղթեր, եւ իրենք ստիպված են անորոշ ժամանակով սպասել, մինչեւ որ հնարավորություն ստանան անհրաժեշտ բուժօգնության համար հիվանդանոց դիմելու:
Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզում, եւ մարդիկ, չնայած իրավունք ունեն բուժվել պետպատվերով ու անվճար, ստիպված դիմում են վճարովի բժշկական օգնություն ստանալու համար:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ խնդիրը տեխնիակական է եւ կապված է տարեսկիզբ լինելու հետ: Հավաստիացրին, սակայն, որ դա չի նշանակում, թե արդեն երկու ամիս պոլիկլինիկաները պետպատվերով բուժօգնության ուղեգիր չեն ունեցել, եւ երկու ամիս հիվանդները սպասում են:
Նախարարությունից մանրամասնեցին, որ ամեն տարի, համաձայն «Գնումների մասին» օրենքի, իրականացվում է ուղեգրերի տպման գործընթաց: Մարզերում նախորդ տարվանից ունեցած ձեւաթղթերը վերջացել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...