Քիմ Քարդաշյանն իր հայկական արմատների պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում
Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվել է Vogue India ամսագրի մարտ ամսվա համարի շապիկին: Այս փաստը զայրացրել է շատ հնդիկների, ովքեր նշում էին, որ նրա փոխարեն պետք է լիներ ծագումով Հարավային Ասիայից մեկը: «Չէ որ Քիմը հայկական արմատներ ունի»,- մեջբերել է հնդիկների խոսքը հայտնի ամսագիրը:
Հատկանշականն այն է, որ Քիմն առաջին անգամը չէ, որ արժանանում է հնդիկների վատ վերաբերմունքին: Իր «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ հնդկական խոհանոցը պարզապես զզվելի է, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հնդիկների շրջանում: Քիմը, փորձելով շտկել ստեղծված իրավիճակը, նշել էր, որ որևէ ցանկություն չի ունեցել վիրավորելու հնդիկներին և նրանց մշակույթը:
«Ճաշակի հարց է: Շատ ուտեստներ կան, որոնք ես չեմ սիրում: Կան հայկական որոշ ուտեստներ, որոնք ես զզվելի եմ համարում, բայց դա չի արտացոլում իմ վերաբերմունքը հայերի և հայկական մշակույթի նկատմամբ»,- հայտարարել է Քիմը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում