Հղի Քեյթ Միդլթոնը չի վախեցել ձյունից և բարակ շորով եկել է Լոնդոնում ցուցահանդեսի
Երեկ Royal Foundation ֆորումը միակ պաշտոնական միջոցառումը չէր Քեյթ Միդլթոնի օրակարգում. երեկոյան 36-ամյա դքսուհուն սպասում էին Ազգային պատկերասրահում, որտեղ անց է կացվում Victorian Giants: The Birth of Art Photography (Վիկտորիանական հսկաներ. գեղարվեստական լուսանկարի ծնունդը) ցուցահանդեսը:
Դքսուհի Քեյթը մասնակցել էր ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին. նախաբան էր գրել կատալոգի համար և որոշ նմուշների համար անուններ էր մտածել: Ցուցահանդեսում ներկայացված են Օսկար Ռեյլանդերի, Լյուիս Քերոլի և Ջուլյա Մարգարեթ Քեմերոնի աշխատանքները:
Այս շաբաթ Լոնդոնում ջերմաչափի սյունակն իջել է մինչև 11 աստիճանի, ձյուն էր գալիս և սառը քամի էր փչում: Սակայն ցուրտ եղանակը չէր ստիպել արքայազնի կնոջը տաք վերարկու հագնել: Մեքենայից Քեյթն իջավ բարակ շորով և կոշիկներով:
Ցուցահանդես այցելելու համար դքսուհին Orla Kiely բրենդի 675 դոլարանոց սև շոր էր ընտրել, զամշից կոշիկներ, Kiki McDonough բրենդի ամետիստով և վարդագույն տուրմալինով ականջօղեր, ինչպես նաև Jimmy Choo բրենդի փոքրիկ պայուսակ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ