Չինաստանում հարբած սկեսրայրը համբուրել է հարսին՝ խառնաշփոթ առաջացնելով հարսանիքի ժամանակ (տեսանյութ)
Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքային շրջանում հարսանիքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ոչ միայն արարողության հյուրերի, այլ նաև համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Mirror-ում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է սկեսրայրը տանում հարսին բեմի մոտ՝ բարձրախոսով նորապսակներին շնորհավորելու համար: Հանկարծ տղամարդն ուժեղ գրկում է հարսին ու կրքոտ համբուրում նրան: Աղջիկը փորձում է ազատվել նրանից, սակայն նրան չի հաջողվում դա անել, ինչից հետո բարեկամներն օգնության են հասնում նրան:
Նշվում է, որ միջադեպից հետո փեսայի հայրը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր անպատշաճ վարքի համար ու խնդրել այլևս չքննարկել այն: Նա ասել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
«Մենք չենք ցանկանում հայտնի դառնալ, ոչ էլ ուզում ենք բոլորի կատակների թեման լինել: Եթե նույնը տեղի ունենար ձեր ընտանիքում, նույն ձևով կտարածեի՞ք սա», - ասել են փեսայի ընտանիքի անդամները՝ կոչ անելով չտարածել միջադեպի տեսանյութն ու դադարեցնել խոսակցությունները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...