Բնության հազվադեպ երեւույթ Բրազիլիայում (Լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում արեւի շուրջ հայտնվել է հալո օպտիկական երեւույթը, փոխանցում է Globo-ն։
Հազվադեպ բնական երեւույթը բրազիլացիները հնարավորություն են ունեցել տեսնել փետրվարի 26-ին։
Համացանցում օգտատերերը տեղադրել են երեւույթի լուսանկարներն ու տեսաանյութերը՝ արված տարբեր դիրքերից։
Հալոն խոշոր լույսի աղբյուրի՝ հիմնականում արեւի եւ լուսնի շուրջը երեւացող լուսարձակող օղակ է։ Առավել հաճախ առաջանում են փետրավոր ամպերում առկա սառույցի բյուրեղների պատճառով, տրոպոսֆերայի վերին շերտերում՝ 5-10 կմ բարձրության վրա։ Հալոյի տեսքը կախված է բյուրեղների ձեւից եւ տեղաբաշխումից։
Երբեմն սառցամանիքային եղանակին հալոն առաջանում է Երկրի մակերևույթին շատ մոտ բյուրեղներով։ Այս դեպքում բյուրեղները շողացող թանկարժեք քարեր (այսպես կոչված ալմաստե փոշի) են հիշեցնում, իսկ հալոյի ներքեևի մասը կարող է տեսանելի դառնալ շրջակա բնապատկերի ֆոնին, եթե արեգակը բավականաչափ ցածր է հորիզոնից։
Պետք է հալոն տարբերել պսակներից։ Վերջիններիս անկյունային չափը փոքր է (մինչև 5°)։ Դրանք բացատրվում են ամպ կամ մառախուղ գոյացնող ջրի կաթիլների վրա լույսի աղբյուրի ճառագայթների դիֆրակցիոն ցրումով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...