Թաիլանդի ոստիկանությունը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել մարմնավաճառ Նաստյա Ռիբկային ու նրա սեքս մարզիչին
Ինչպես երեկ հայտնել էինք, օլիգարխ Օլեգ Դերիպասկային խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլին Թաիլանդում հայտնվել են բանտում: ТАСС-ը գրում է, որ Նաստյան ու Ալեքսն այն տասը ռուսաստանցիներից են, որոնք ձերբակալվել են Թաիլանդում ապօրինի սեքս մարզումների իրականացնելու համար։
Եվ հիմա, ТАСС-ի փոխանցմամբ, թաիլանդական Պատտայի քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է մարմնավաճառ Նաստյա Ռիբկային ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիին գրավի դիմաց ազատ արձակել։
«Նրանք փորձել են պայմանավորվել գրավի մասին, բայց նրանց մերժել են։ Հիմա ձերբակալվածները կարող են գրավի դիմաց ազատ արձակվել միայն դատարանի վճռով»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև նշել է, որ ըստ տեղական օրենսդրության, դատական նիստը, որի ընթացքում ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվելու և քննարկվելու է գրավի հարցը, կայանալու է փետրվարի 27-ին։
Ալեքսն ու Նաստյան, նաև ևս ութ ձերբակալվածներ, մեղադրվում են թագավորության տարածքում ապօրինի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։ Թաիլանդի օրենսդրությունը ձերբակալվածներին թույլ է տալիս դուրս գալ գրավի դիմաց՝ ոստիկանական նախաքննության ընթացքում, նաև՝ քննության ու դատավարության ընթացքում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ