Վաղարշ Աբրահամյանը տեղյա՞կ է՝ ինչով են զբաղվում իր տարածքի ոսկերիչները. ոսկու կեղծ ձուլակտորների վաճառքի հետքերով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ բոլորովին էլ երևակայության ժանրից չէ կեղծ ոսկու «գրավադրմամբ» բանկերից գումար շորթելը: Ավելին, հնարավոր է անգամ ոսկու անվան տակ պղնձի և ցինկի համաձուլվածքին 4% էլ ոսկի խառնել, ստացված ձուլակտորը բանկում գրավադրել ու բավականին գումար ստանալ:
Շատերը գիտեն, որ բանկերը սովորական հաճախորդներին մինչև մի քանի կոպեկ վարկ են տալիս, այնքան թուղթ ու երաշխավոր են պահանջում, որ մարդիկ փոշմանում ու կեսից հետ են կանգնում: Բայց զարմանալի է, որ կան դեպքեր, երբ նույնիսկ առանց ոսկու ձուլակտորի, առանց ձուլակտորի հարգը ստուգելու բանկերի աշխատողները կարող են 5000 դոլարից ավել գումար տալ «հաճախորդին» ու ամենևին էլ չմտահոգվել ձևակերպված վարկի ճակատագրի մասին:
Օրերս ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումար շորթելու դեպքի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել: Ավելին, նշել էր, որ գումարի՝ այդ եղանակով շորթմամբ մի ամբողջ հանցավոր խումբ է գործում: Իսկ տաղավարը, որտեղից տրամադրվում են նման ձուլակտորները, գտնվում է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տարածքում:
«Փաստ»–ը փորձեց կապ հաստատել ՍՊԸ–ի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի հետ, պարզելու համար, թե ինքը, որպես բիզնեսի կազմակերպիչ, տեղյա՞կ է, թե իրեն պատկանող ընկերության տարածքում գործող տաղավարների վարձակալներն ինչով են զբաղվում, սակայն մեր զրուցակիցն առանց լսելու, թե խոսքն ինչի մասին է, ասաց, որ հեռախոսահամարը Վ. Աբրահամյանինը չէ, որից հետո հեռախոսահամարը դարձավ անհասանելի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...