Խուճապ. դեղատներում հերթեր են գոյանում. մարտի 1-ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում, մարտի 1 -ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար:
Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու, մի հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Սա առիթ է դարձել, որ քաղաքացիներն այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:
Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանոթային եւ հորմոնային հիվանդություններով տառապող անձինք:
Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...