Դիմահարդարման կանոններ, երբ կինը ղեկին է
Կանայք սիրում են իրենց դիմահարդարումը վերջնական տեսքի բերել մեքենայի մեջ, քանի որ միշտ ժամանակը չի բավականացնում նրանց։ Սակայն չպետք է մոռանալ մի կարեւոր հանգամանքի՝ սեփական անվտանգության եւ ապահովության մասին։ Ուստի, մեքենայի մեջ պետք է շպարվել՝ հետեւելով մի քանի օգտակար խորհուրդների։
Հայելի
Ցանկացած կնոջ պայուսակում փոքրիկ հայելի կա, եւ նրանք իսկապես կարեւորում են հայելու առկայությունը։ Իհարկե, մեքենայի հայելին «գրավում է» կանանց, եւ նրանք չեն կարողանում զսպել իրենց արտաքին տեսքով հիանալու մեծ ցանկությունը։ Սակայն դա պետք է անել միայն մեկ դեպքում՝ երբ մեքենան կայանված է։
Ընտրիր ճիշտ տոնային քսուք
Եթե կինը չի հասցրել տանը օգտագործել իր տոնային քսուքը, ապա նա անպայման կանի դա մեքենայի մեջ։ Սակայն ղեկին կնոջ համար ավելի հարմար կլինի դիմափոշի, քան տոնային քսուք օգտագործել։
Աչքերի մատիտ եւ սեւաներկ
Աչքերի մատիտն ու սեւաներկը գեղեցկացնում են կնոջ հայացքը եւ հմայք ու գրավչություն տալիս նրան։ Սակայն մեքենա վարելիս խորհուրդ չի տրվում շպարել աչքերը։
Շրթներկ
Եթե տանը ժամանակ չեք ունեցել շրթներկ քսել, ապա մեքենա վարելիս կարելի է պարզապես փայլ կամ հիգիենիկ շրթներկ քսել։
Այտափոշի
Այտերն ավելի ընդգծված եւ արտահայտիչ դարձնելու համար սովորաբար այտափոշի են օգտագործում։ Մեքենայի մեջ այդ գործողությունը պետք է անել շատ արագ։ Այտափոշու բացակայության դեպքում կարելի է այտերին քսել այն շրթներկը (նուրբ երանգով), որը նախընտրել եք այդ օրը ձեր տեսքն ամբողջացնելու համար։
Ամենակարեւոր կանոնը
Որքան էլ շտապեք, հիշեք՝ մեքենա վարելիս ամենակարեւորն ու գլխավորը ապահովություն է։ Այս պարագայում բացառություններ չկան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում