Մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել
«Հրապարակը» գրում է. «Մի շարք համայնքներում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ինչպես կանխատեսվում էր, ինքնաբացարկների շքերթ է սկսվել: Առաջադրված թեկնածուներից ոմանք էլ հետ են վերցրել փաստաթղթերը: Ընտրություններն այս համայնքներում, փաստորեն, առանց մրցակցության կանցնեն:
Ինքնաբացարկ են հայտնել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Ձորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Հացավան համայնքներում: Լոռու մարզի Դեբեդ համայնքում չորս գրանցված թեկնածու կա՝ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, անկուսակցական, Լեռնավանում միմյանց հետ կմրցեն համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն ու անկուսակցական թեկնածուն, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական և մեկ անկուսակցական թեկնածուները:
Սպասվող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում որևէ կին թեկնածու չի առաջադրվել: Կին ավագանու երկու թեկնածու են առաջադրվել Եղեգնավանում, Սիսում, Լոռու Դարպաս համայնքում: Ձորակում, Հայանիստում, Նիզամիում, Սայաթ-Նովայում նույնպես կին առաջադրվողներ կան, իսկ, ահա, Տավուշի Ազատամուտ համայնքում ավագանու անդամի 15 հավակնորդներից չորսը կին են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...