ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել և դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի և քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առաջ է կանգնել։
Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։ Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերևներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, և նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...