12-ամյա հնդկուհին 6 ժամում 102 տարբեր լեզուներով է երգել, այդ թվում հայերեն (տեսանյութ)
Դուբայում բնակվող, բայց ծագումով հնդիկ Սուչետա Սաթիշը 12 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր դառնալ, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ աղջնակը 6 ժամ 15 րոպեում 102 տարբեր լեզվով երգեր է երգել:
Նշվում է, որ աղջիկն իր ռեկորդը սահմանել է Դուբայում Հնդկաստանի հյուպատոսության շենքում: Նա սահմանել է միանգամից 2 ռեկորդ՝ ամենաշատ քանակությամբ լեզուներով երգելու և երեխայի կողմից ամենաերկար համերգի համար:
Յոթերորդ դասարանի աշակերտուհին, որը երգում է հնդկերեն, անգլերեն, հայերեն, ուելսերեն, իսլանդերեն, ղրղզերեն, ռուսերեն և այլ լեզուներով, պատմել է, որ միշտ էլ տարված է եղել օտար լեզուներով: Նա երազում է հնարավորինս շատ լեզուներ սովորել, որպեսզի հետագայում իր անունը հիշվի սերունդների կողմից:
Առաջին օտար լեզուն, որը Սուչետան սովորել է, ճապոներենն էր, որին հաջորդել է արաբերենը: Նրան ամենադժվար տրված լեզուներից են ֆրանսերենը, հունգարերենն ու գերմաներենը: Մինչդեռ հայերենն ու սլովակերենն ու այդ լեզուներով երգերը նրա կողմից ամենասիրվածն են:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...