Դիզայներ Ուլյանա Սերգեենկոն սիրային կապ ունի «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի հետ
Դիզայներ Ուլյանա Սերգեենկոն սիրային հարաբերություններ ունի «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, իր ազդեցությամբ Վլադիմիր Պուտինից հետո Ռուսաստանում երկրորդ մարդ համարվող Իգոր Սեչինի հետ, գրում է «Сплетник»-ը։
Ուլյանայի նոր սիրային կապի մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2018-ի հունվարին։ Փարիզում Նորաձևության շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նախկին կինը՝ Եկատերինա Սոլոցինսկայան, չէր դիմացել ու ընկերուհիներին պատմել էր, որ սիրահար զույգին տեսել է Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Տեղեկությունը, բնականաբար, արագ տարածվել է աշխարհիկ շրջանակներում։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Սոլոցինսկայային հեռացրել են Փարիզում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնից, որից հետո բոլորն անմիջապես հիշել են մեմը` «Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»։
Ռուսական պարբերականը ստացել է Սերգեենկոյի ու Սեչինի սիրային հարաբերությունների հաստատումը ավելի հեղինակավոր աղբյուրից, որը մոտ է կանգնած Կրեմլին։ Մեկնաբանելով Իգոր Սեչինի անձնական կյանքը, այդ աղբյուրը պատմել է նրա երջանիկ ընտրյալի՝ «տաղանդավոր ու երիտասարդ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի» մասին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ