Որն էր բժիշկների կռվի պատճառը. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջեւ վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն եւ Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւԱրտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը:
Միաժամանակ՝ 35-ամյա բուժքույր Աննա Ադամյանը Ոստիկանությանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակե եղբայրներ Նասիբյանները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավել սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին:
Թե ինչն էր խուլիգանությամբ համեմված բժիշկների ծեծկռտուքի պատճառը, մեզ հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենը խուսափեց հստակ պարզաբանումներից. «Ասեմ, որ նույն օրը տեղյակ եմ եղել միջադեպից, երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են ինձ մոտ՝ մեր անվտանգության աշխատակիցների հետ: Ես բացատագրեր եմ պահանջել, հանձնարարել եմ փոխտնօրենին՝ անհապաղ կազմակերպել էթիկայի հանձնաժողովի նիստը: Իրականությունը լրիվ այլ է, մամուլում ներկայացվածը գույնզգույն է: Իրականում՝ հիվանդի պատճառով իրար չեն հասկացել: Մեկը մի հիվանդի բուժել է, հետո՝ նույն հիվանդը գնացել է մյուսի մոտ… Խառն է շատ, ես էլ շատ հստակ չգիտեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...