Մահացու վթար. Դատախազը Հրազդանի քաղաքապետի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին
«Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր:
Հիշեցնենք՝ 16-ամյա Ռ. Դանիելյանը վերցրել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով՝ մահացել էր: Հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից՝ որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր՝ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...