Շիրակի նախկին եւ ներկա մարզպետների միջեւ բախում է հասունանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի նախկին եւ ներկա մարզպետների միջեւ բախում է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 14-ին «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որի տնօրենն է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դիմել է դատարան եւ պահանջում է ՀՀ Շիրակի մարզպետարանից գումար բռնագանձել: Այս գործը նախագահելու է դատավոր Սուրեն Մնացյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պատմեց, որ խնդիրը կապված է հողերի վարձակալման վճարի հետ. «Առաջին փուլում դեռ վարձակալների հետ խնդիր ունենք»: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ ե՛ւ Հովսեփ Սիմոնյանը, ե՛ւ ներկա մարզպետ Արթուր Խաչատրյանը դաշնակցականներ են: Չի բացառվում, որ խնդիրն առաջացել է ավելի վաղ` Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...