Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
«Ժողովուրդը» գրում է. «Իրավապահները հունվարի 18-ին ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ: Այդ գործի շրջանակներում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին և պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ, նույնիսկ խոսել իր պլանների մասին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Աբգարյանը կապի մեջ է եղել նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ նրանք մանկության ընկերներ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարել է. «Եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում: ...Ուրեմն լսեք, ինձ որևէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես ԱԺ նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք՝ ում ինչ հարց եք տալիս:
Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...