Գիտնականների նոր վարկածը ձախլիկների և աջլիկների մասին
Ռուհրի համալսարանի գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, ըստ որի ձախլիկությունն ու աջլիկությունը ձեւավորվում են ողնուղեղի շնորհիվ, մինչեւ նրա՝ գլխուղեղի հետ կապ հաստատելը։ Աշխատանքի արդյունքները տպագրվել եմ eLife ամսագրում։
Դեռ մոր արգանդում էմբրիոնների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արդեն 13 շաբաթում նրանք նախընտրում են ծծել աջ կամ ձախ ձեռքի բութ մատը։ Ձեռքերի շարժումները տեղի են ունենում գլխուղեղի մոտորային կեղեւի շնորհիվ, որը ազդանշաններ է ուղարկում ողնուղեղին։ Զարգացման այդ փուլում ողնուղեղի եւ գլխի կեղեւի միջեւ կապը դեռ ձեւավորված չէ։ Դա գիտնականներին հանգեցնում է այն մտքին, որ ձեռքերից մեկն ու մեկի գերակշռումը կախված է ոչ թե գլխուղեղից, այլ ողնուղեղից։
Բացի այդ, գիտնականները հետեւել են զարգացման 8-12 շաբաթում գտնվող 5 պտղի գեների էքսպրեսիային (գենի էքսպրեսիա՝ գենում կոդավորված ինֆորմացիայի իրականացման պրոցես)։ Նրանք հայտնաբերել են գեների քանակի տարբերությունը, որոնք էքսպրեսիայի են ենթարկվում ողնուղեղի աջ կամ ձախ մասում։ Այս տարբերությունը նկատելի է եղել այն հատվածներում, որոնք պատասխանատու են ձեռքերի եւ ոտքերի շարժումների համար։ Այսպիսի անհամաչափության պատճառը գիտնականները բացատրում են շրջակա միջավայրի ազդեցությամբ. նրանց կարծիքով դա բերում է ողնուղեղի այս կամ այն կողմի ավելի մեծ ակտիվության։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում