Գևորգ Կոստանյանը Հրայր Թովմասյանի փոխարե՞ն
«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. հոկտեմբերի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշեց 2003թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամ նշանակված Կիմ Բալայանը, ով նախօրեին լքել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առաջիկայում Ազգային ժողովի կողմից նշանակվելու է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:
Թեև Հրայր Թովմասյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ հարցը համարվում է լուծված և փակ։ Հարց է, սակայն, թե ով է ԱԺ-ում փոխարինելու Հրայր Թովմասյանի թափուր պատասխանատու պաշտոնը։
Առաջին շրջանառվող և հավանական անունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, ով, սակայն, իր նեղ շրջապատում հայտարարում է, թե չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը։ Ինքը Կոստանյանը հայտնում է, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում շատ կցանկանար տեսնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...