3-ամյա երեխայի պատանդառուն բանտում զրույց է ունեցել քրեական հեղինակությունների հետ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի hոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով կալանավոր Արգամ Հովիկյանին նոր մեղադրանք կառաջադրվի: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Սարգսյանը:
Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզի տարածք եւ պահանջել նախկին կնոջը: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել էր նախկին կնոջ տատի՝ մանակապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն էր հասել, նրան նույնպես վնասվածքներ էր պատճառել. կնոջը հաջողվել էր դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ էր վերցրել: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Սակայն վնասազերծելու պահին արգամ Հովիկյանը հասցրել էր ինքնավնասում կատարել: Նա մի քանի օր գտնվեց հիվանդանոցում ապա տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ:
Նրան մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց սպանության փորձի եւ ակնհայտ անչափահասին զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար:
Մամուլում պարբերաբար գրվում է, թե քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Արգամ Հովիկյանին՝ անձնական խնդիրների համար երեքամյա երեխային պատանդ վերցնելու համար:
Արգամի փաստաբանը հայտարարել է, թե պաշտպանյալը բանտում արդեն առնչություն է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ: «Էդ առումով ես իր հետ զրուցել եմ, հարցրել եմ, ինքն ասաց, որ որեւէ խնդիր չկա, ստեղ ըմբռնումով են մոտենում, որ ես նպատակային չէի գնացել երեխային պատանդ վերցնելու: Իրեն ըմբռնումով են մոտենում, նեղացնել չկա»,-ասել է փաստաբանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...