ՀՀ-ում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
«Ժողովուրդը» գրում է.«Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը:
«Ժոդովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց՝ 2016 թվականի 278 հազար տոննայի դիմաց: Այսինքն՝ պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով:
Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հայաստանում նվազում են հացի արտադրության ծավալները, այս միտումը շարունակվում է մոտ տասը տարի: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով՝ դրանց արտադրության ծավալները:
Մեկ փաստ էլ. ՀՀ-ում հացի արտադրության ծավալները նվազում են ճիշտ այնքան, որքան պաշտոնական վիճակագրությամբ նվազում է բնակչության թվաքանակը: Շատ տրամաբանական զուգադիպություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...