Հրայր Թովմասյանը կլքի՞ ՀՀԿ-ն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարել են: Նրա 70-ամյակը լրացել էր 2017 թվականի հոկտեմվերի 15-ին, սակայն քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարեցին այդ գործերի ավարտման օրը: Նախօրեին արդեն ՍԴ անդամներն ու աշխատակազմը հրաժեշտի երեկո են կազմակերպել եւ հրաժեշտ տվել Բալայանին:
Արդեն քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանն, այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան եւ օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին:
ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Արդյոք նա ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականության մեջ հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...