8 միլիոն դրամը գերազանցող ժամացույց՝ աշխատավարձով
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի թանկարժեք ժամացույցը, Սանամյանի սեփականությունն է համարվում թվով հինգ անշարժ գույք՝ երկու հողամաս եւ մեկական բնակարան, ավտոտնակ եւ առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 320 հազար ամերիկյան դոլար ու 71 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտները կազմել են 3 միլիոն 188 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...