Վենգեր. «Ես միշտ էլ գիտեի, որ Մխիթարյանը հայ է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե սուտ են այն լուրերը, թե իբր ինքը նախկինում կարծել է, որ թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը թուրքական ծագում ունի:
«Ես հոգնել եմ հերքել իմ մասին շրջանառվող սուտ տեղեկությունները, բայց հիմա հատուկ ուզում եմ հայտարարել, որ ես միշտ էլ իմացել եմ, թե ով է Հենրիխ Մխիթարյանը: Մի մոռացեք, որ ես ֆրանսիացի եմ, իսկ Ֆրանսիայում հայերը միշտ էլ լավ անուն եւ հարգանք են ունեցել»,- ասել է Վենգերը:
«Ցավում եմ, որ որեւէ մեկի մտքով անցել է, թե ես չեմ իմացել ով եւ ինչ ազգության է Մխիթարյանը, թեեւ իմ համար կարեւորը ոչ թե ֆուտբոլիստի ազգությունն է, այլ որակները»,- շարունակել է նա:
«Ալեն Պողոսյանը, Յուրի Ջորկաեւֆը, Ազնավուրը հայեր են, եւ ես հայերի մասին տեղեկացված եմ եղել, երբ սովորում էի Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում»,- պատմել է Վենգերը:
«Ես այսօր ոչ թե մտածում եմ Մխիթարյանի ազգության մասին, այլ որ նա լավ խաղա իր առաջին խաղում»,- ավարտել է միտքը հայտնի մարզիչը, որը բացի ֆրանսերենից տիրապետում է էլզասի բարբառին, անգլերենին, գերմաներենին, իսպաներենին, իտալերենին եւ ճապոներենին:
«Ես եւ Մխիթարյանը բազմաթիվ լեզուների ենք տիրապետում եւ իրար հետ հաստատ լեզու կգտնենք»,- կատակով ավելացրել է նա:
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ