Կիեւում առեւանգված հայ գործարարի որդին արդեն Հայաստանում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) եւ ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։ Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն եւ զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առեւանգել էին սեփական առանձնատան բակից, եւ մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որեւէ տեղեկություն չկար, եւ միայն օրերս են նրանց ազատ արձակել։
Մեր տեղեկություններով՝ պատանդներին հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինները։ Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործի մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն տեղեկացանք, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը, քանի որ որդին այլեւս չի վերադառնալու Ուկրաինա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...