Քրեականները նորից գալիս են Հայաստան, այդ թվում Քադիրովի շրջապատից
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանեւսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։
Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, Մովսես Ներսիսյանը, ում հետո սպանության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է կազմակերպիչը՝ Իսրայել Սարգսյանը։ Այս տարի լրանում է Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարին։ Նրա հիշատակը հարգելու են գալու քրեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից եւ Լիբանանից։ Ընդհանուր՝ մոտ 300 հոգի։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Չեչնիայից ժամանողների մեջ կան Ռամզան Քադիրովի շրջապատի մարդիկ։ Հայաստանյան քրեաօլիգարխիկ «ներկապնակից» Թեւոսիկի եղբոր «տարուն» թերեւս կմասնակցեն նաեւ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, Լիսկան՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ բոլոր նրանք, ովքեր մոտ են Թեւոսիկի հետ։ Հայաստան ժամանած հյուրերը կհանգրվանեն հիմնականում «Մարիոթ» եւ «Ռեդիսոն բլու» հյուրանոցներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...