Պոռնոաստղ Ելենա Բերկովան ստեղծագործական ծրագրերի մասին
Պոռնոաստղ Ելենա Բերկովան ու նրա ամուսինը՝ դերասան Անդրեյ Ստոյանովը, Starhit-ին տված հարցազրույցում պատմել են երեխաներ ունենալու վախի մասին։
Պոռնոաստղը խոստովանել է, որ ինքը բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր ունի, որոնք աստիճանաբար իրականացնում է։ Ընդ որում՝ ամուսինը շատ է օգնում նրան.
«Երեխաներ ուզում ենք։ Պարզապես վախենում ենք։ Հղիությունը շատ ծանր է։ Չնայած, գուցե այս տարի որոշենք գնալ այդ քայլին»,-ասել է Ելենա Բերկովան:

Նշենք, որ դերասանուհին որդի ունի նախկին ամուսնուց, մերկապարող Իվան Բերկովից։ Տղան, որի անունը Եւգենի է, դպրոց է հաճախում։ Դերասանուհին նշել է, որ որդու դաստիարակության հարցում իր սեփական մանկությունով չի առաջնորդվում։
«Ես չէի ասի, որ ինձ դուր է գալիս իմ ծնողների ստեղծած ընտանիքի մոդելը։ Ես բոլորովին այլ ընկալումներ ու իմ անձնական շաբլոններն ունեմ։ Օրինակ, չասել «չի կարելի»։ Ձգտում եմ միշտ երկխոսություն կառուցել, որպեսզի բացատրեմ, հետաքրքրվեմ, ու, կարծես, ինձ հաջողվում է։ Որդիս լսում է ինձ։ Բայց երբեմն լինում են նաև տարաձայնություններ ու հիստերիաներ, երբ դասերը չի ուզում անել»,- պատմել է Բերկովան։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ