Սերժ Սարգսյանի հետտոնական խորհրդակցության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամանորից հետո` հունվարի 1-ին, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել:
Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի եւ ձվի շուկաները: Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի եւ շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի:
Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո ե՛ւ կարագի, ե՛ւ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի եւ շաքարավազի միջազգային շուկաներում:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց կապ հաստատել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ, սակայն ապարդյուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...