Ո՞ւմ մասնավոր օդանավով է Դավոս մեկնել Կարեն Կարապետյանը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոիս համաշխարհային տնտեսական համաժողովին:
Ս. Սարգսյանը Ֆրանսիա մեկնեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կ. Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից:
Կարեն Կարապետյանը, սակայն, այս իրավիճակին յուրահատուկ լուծում էր գտել: նա անգամ օդից լուսանկար հրապարակեց, ցույց տալու համար, թե ինչպիսի օդանավով է մենկում Դավոս:
«ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- «ՀԺ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետին Դավոս հասցրած ինքնաթիռը պատկանում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...