Գեներալ Մանվելը դռնեդուռ է ընկել. փող չունի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիր պահելու առաքելություն ստանձնած Երկրապահ կամավորականների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, պարզվում է, հենց հերթը հասնում է սեփական միջոցներով ամանորյա միջոցառում կազմակերպելուն, ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին:
Մենք արդեն գրել ենք, որ Ծաղկաձորի համայնքապետը նախորդ տարվա դեկտեմբերին, ավագանու որոշմամբ, ԵԿՄ-ին, որպես դրամական աջակցություն, 30 հազար էր տրամադրել՝ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար:
Պարզվում է՝ Մասիսի համայնքապետարանը նույնպես ԵԿՄ-ին նույն նպատակով գումար է հատկացրել: Հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահի գրությունը` կազմակերպության ամանորյա միջոցառումներին աջակցելու համար Մասիսի համայնքապետարանն իր բյուջեից 100 հազար դրամ է հատկացրել ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքին:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ԵԿՄ տարածքային կազմակերպությունները գումար հատկացնելու վերաբերյալ գրություններ են ուղարկել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին եւ չեն մերժվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...