Շահագործման հանձնվեց ըմբշամարտի Գորիսի հիմնանորոգված մարզադահլիչը
Գործարկումից 39 տարի անց հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել Գորիսի ըմբշամարտի մարզադահլիճը: Մարզադահլիճի բացման արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, գորիսեցի գործարար Գագիկ Առուշանյանը, հյուրեր, ծնողներ և սաներ: Հրավիրվածներին դիմավորեցին աղ ու հացով:
Այնուհետև կտրվեց կարմիր ժապավենը, և հանդիսավոր արարողությունը շարունակվեց հիմնովին վերանորոգված, գեղեցիկ ու տոնական զարդարված մարզադահլիճում: Հրավիրվածներն իրենց խոսքում կարևորեցին ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը: Նրանք իրենց ուրախությունը հայտնեցին և շնորհավորեցին մարզադահլիճի սաներին ու մարզիչներին՝ բարեկարգված մարզադահլիճ ունենալու կապակցությամբ:
Տարիներ շարունակ ըմբշամարտի սաները քարուքանդ, ցուրտ ու անբավարար պայմաններում էին պարապմունքներ անցկացնում:
Թեև նախկին, անմխիթար պայմանները բարդություններ ու երբեմն էլ անհնարին էին դարձնում պարապմունքների արդյունավետ անցկացումը, այնուամենայնիվ մարզիչներն ամեն օր աշխատել և աշխատում են՝ հաջողություններ արձանագրելով: Այս տարիների ընթացքում Գորիսի ըմբշամարտի կենտրոնն ունեցել է Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր ու Հայաստանի չեմպիոն:
Այժմ արդեն պարապմունքներն անց են կացվելու հիմնանորոգված մարզադահլիճում, ժամանակակից ու հարմարավետ պայմաններում: Գորիսեցի գործարար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ նորոգվել է մարզադահլիճի տանիքը, փոխվել են լուսամուտները, դռները, հիմնանորոգվել հանդերձարանները, սանհանգույցները, լոգարանը: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Խալխուլ մարզադահլիճի հիշողությունները մնացին անցյալում…


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում