ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։ Դեկտեմբերի 28-ին անցկացված ատեստավորման ընթացքում թեստը չի կարողացել լուծել արխիվի աշխատակից Կարինե Սարգսյանը, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինվորի մայր է։
ԱԺ աշխատակազմը քննարկում է տիկնոջ հաստիքը պետծառայողից տեխնիկական դարձնելու հարցը, քանի որ նյութեր «կարող» աշխատողի դեպքում պարտադիր չէ սերտել օրենսգրքերը։
Ի դեպ, մտադիր են այլ հաստիքներ եւս խորհրդարանում պետծառայողից դարձնել տեխնիկական, որ մինչեւ մարտի 1-ը, երբ ԱԺ աշխատակազմի նոր կանոնադրությունն ու կառուցվածքը գործեն, հաստիքացուցակը լիովին մաքրված լինի։
Իսկ առաջին «կտրվողը», որի մասին գրել ենք, բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր դուստրն է՝ ԱԺ երկարամյա աշխատակից Աստղիկ Շիրազը, որն զբաղեցնում էր ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...