Ջեյ Զին ու Բեյոնսեն Քիմ Քարդաշյանի նորածին դստերը 20 հազար դոլարանոց ադամանդյա ապարանջան են նվիրել
Արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմն է հայտնել իր կայքում։
Հաճելի նորություն էր նաև այն, որ Բեյոնսեն ու Քիմն, ըստ երևույթին, կհաշտվեն․ Ջեյ Զի -Բեյոնսե և Քիմ-Քանյե զույգերի հարաբերություններն արդեն երկու տարի է՝ լարված են, բայց Քիմի երեխայի ծնունդը, կարծես, հրաշալի առիթ է գժտություններին վերջ տալու համար։
Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ Ջեյ Զին ու Բեյոնսեն Քիմ Քարդաշյանի նորածին դստերը Lorraine Schwartz ապրանքանիշի ադամանդյա ապարանջան են նվիրել, որը 20 հազար դոլար արժե։ Ապարանջանի վրա փորագրված է «երրորդ»։
«Բեյոնսեն ու Ջեյ Զին ուրախ են Քիմի ու Քանյեի համար։ Նրանք անհամբերությամբ սպասում են փոքրիկին տեսնելու հնարավորությանը ու արդեն նվեր են ուղարկել նրան, ինչը վկայում է այն մասին, որ նրանք ուզում են վերականգնել իրենց ընտանիքների միջև երբեմնի մտերմությունը։ Քանյեն յոթերորդ երկնքում է երջանկությունից, քանի որ միշտ Ջեյ Զիին իր ավագ եղբայրն է համարել»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ջեյ Զին ու Բեյոնսեն նույնպես երեք երեխա ունեն՝ վեցամյա Բլյու Այվին ու անցած տարի լույս աշխարհ եկած երկվորյակները՝ Սիրն ու Ռումին։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում