Ռոզա Գլորիա Չագոյան. ով է Մեքսիկայի առաջին հայուհի սեքս-խորհրդանիշը (լուսանկարներ)
Ռոզա Գլորիա Չագոյանը համարվում է մեքսիկական կինեմատոգրաֆի ամենասեքսուալ կանանցից մեկը, որին հաջողվել է նաև փոփ երգչուհու հաջողակ կարիերա անել:
Ապագա հեռուստաաստղը ծնվել է 1953թ.՝ մայրաքաղաք Մեխիկոյում՝ համեստ հայկական ընտանիքում: Ռոզա Գլորիան դեռ մանկուց զբաղվել է պարով ու թատերարվեստով:
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, երիտասարդ տարիքում հայուհին սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին, իսկ 1973թ. Վենեսուելայում ճանաչվել է «Միսս Կարիբներ»:

1970-ական թվականներին Ռոզա Գլորիան դարձել է մեքսիկական «Canal 8» հեռուստաալիքի դեմքը: Դրան զուգահեռ՝ նա դարձել է հաղորդավարուհի ու նկարահանվել է սերիալներում:
Հայուհու համար շրջադարձային է եղել «Լոլա՝ բեռնատարի վարորդը» («Lola la trailera»,1983թ.) ֆիլմը, որում նա մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Այս դերի շնորհիվ Ռոզա Գլորիան արժանացել է համաժողովրդական սիրո ու ճանաչման՝ նվաճելով Մեքսիկայի առաջին սեքս-խորհրդանիշի տիտղոսը:
Ընդհանուր առմամբ, Չագոյանը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմում, որոնցից մի քանիսը դարձել են մեքսիկական կինեմատոգրաֆի կուլտային ֆիլմերը: Տվյալ ոլորտում իր ձեռքբերումների համար Չագոյանը բազմաթիվ պրոֆեսիոնալ միավորումների կողմից մի շարք մրցանակների է արժանացել: Իսկ 2012թ. ԱՄՆ Նևադա նահանգում մայիսի 26-ը հռչակվել է Ռոզա Գլորիա Չագոյանի ու «Լոլա՝ բեռնատարի վարորդը» ֆիլմի նրա հերոսուհու օր:

Ինչ վերաբերում է գեղեցկուհու երաժշտական կարիերային, ապա նա թողարկել է 10 ալբոմ ու առ այսօր նոր երգեր է ձայնագրում:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ