ԱԱԾ ավագ քննիչի 8 միլիոնը գերազանցող ոսկյա զարդերն ու 350 հազար ԱՄՆ դոլարը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Արա Խալաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Խալաթյանի հայտարարագիրը այնքան էլ ծավալուն չէ, սակայն այն բավական հետաքրքիր տվյալներ է պարունակում: Նախևառաջ նրան է պատկանում բավական թանկարժեք՝ «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրի մյուս գրավիչ կետը ոսկյա զարդերի առկայությունն է, որոնք միասին գերազանցում են 8 միլիոն դրամը:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կարելի է ասել, որ բավական ահռելի թիվ են կազմել, այն է՝ 340 հազար ամերիկյան դոլար ու 8 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 767 հազար դրամ ու ստացվել 1 միլիոն 767 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...