Մունդիալ-2026. Առաջին խաղում երեք կարմիր քարտ ու Մեքսիկայի հաղթանակը
Մարզադաշտ «Ացտեկա»
A խումբ, առաջին տուր
Մեքսիկա- Հարավաֆրիկյան Հանրապետություն` 2:0
Ֆուտբոլի աշխարհի առաջնության անդրանիկ խաղում միմյանց դեմ մրցեցին կազմակերպիչ երկրի` Մեքսիկայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Մեքսիկան բացեց հանդիպման հաշիվը: Այս աշխարհի առաջնության առաջին գոլը խփեց Խուլիան Կինյոնեսը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը բաց թողած գնդակից հետո էլ մեծ ուժերով չէր գրոհում: Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, «վերջին հույսի խախտման» համար Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականից կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց Յայա Սիտհոլը: Մեքսիկայի հավաքականը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը` հաշվի տարբերությունը կրկնապատկելով 67-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռաուլ Խիմենեսը: Խաղավարտին Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը մնաց արդեն 9 ֆուտբոլիստով` կարմիր քարտ ստացավ Թեմբա Զվանեն: Կարմիր քարտ ստացավ նաև Մեքսիկայի հավաքականի ավագը` Սեզար Մոնտեսը:
Երկրորդ տուրում Մեքսիկան կխաղա Կորեայի հետ, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը` Չեխիայի հետ: Երկրորդ տուրը կկայանա հունիսի 19-ին:


















































Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը
Ազնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ
Նորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)
Մունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից