Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը 1/8 եզրափակիչում։ Մրցաշարի ամենադրամատիկ հանդիպումներից մեկում արգենտինացիները հաղթեցին 3:2 հաշվով. հաղթական գոլը գրանցվեց ավելացված ժամանակում։
Եգիպտացիները հաշիվը բացեցին արդեն 15-րդ րոպեին եւ երկար ժամանակ պահպանեցին առավելությունը, սակայն Արգենտինայի երկրպագուների համար իսկական լարվածությունը սկսվեց 67-րդ րոպեին, երբ Մոհամեդ Սալահի եւ Հայսեմ Հասանի արագ հակագրոհից հետո Մոստաֆա Զիկոն, Հասանի փոխանցումից հետո, գնդակը ուղարկեց Էմիլիանո Մարտինեսի դարպասը։ Հաշիվը դարձավ 2։0` հօգուտ Եգիպտոսի։
Դրամատիկ այս պայմաններում արգենտինացիները ճնշումն ուժեղացրին։ 79-րդ րոպեին Կրիստիան Ռոմերոն եզրից կատարված փոխանցումից գլխի հարվածով գրավեց դարպասը, իսկ 83-րդ րոպեին Լիոնել Մեսսին գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը։
Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին իրենց իսկ գրոհից հետո հոգնած եգիպտացիները չհասցրին վերադառնալ պաշտպանություն, եւ Էնցո Ֆերնանդեսը, Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո, գլխի հարվածով խփեց հաղթական գոլը։


















































Ազնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ
Նորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)
Մունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային
Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից