Էրիկ Քլեփթոնը խոստովանել է, որ խլանում է և դժվարությամբ է կիթառ նվագում
Աշխարհի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկը՝ Էրիկ Քլեփթոնը, խոստովանել է, որ խլանում է ու արդեն դժվարությամբ է կիթառ նվագում, ինչը նրան մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լեգենդար կիթառահարի խոսքով՝ ինքը դժվարանում է նվագել գործիքն ու միաժամանակ երգել, քանի որ ականջի մեջ անդադար խշշոց է լսում:
BBC Radio 2-ին տված հարցազրույցում երաժիշտն ասել է, որ այնուամենայնիվ ինքը մտադիր է շարունակել կարիերան:
«Ես շարունակում եմ աշխատել ու պատրաստվում եմ հուլիսին Հայդ պարկում համերգ տալ, բայց ինձ անհանգստացնում է խլանալս: Ականջիս մեջ խշշոց եմ լսում, ձեռքերս վատ են աշխատում»,-ասել է «Լեյլա» հիթի կատարողը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում