ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ
2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով զգալի աճ (+1861)։
«Զանգերի գերակշիռ մասը վերաբերել է
սոցիալական ապահովությանը,
առողջության համընդհանուր ապահովագրությանը,
երեխաների իրավունքների պաշտպանությանը,
քրեական վարույթներին, ազատությունից զրկման վայրերում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին։
116 Թեժ գիծը կոչված է ապահովելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրատապ բնույթ ունեցող հարցերի արագ և օպերատիվ արձագանք, մանդատի շրջանակում անհապաղ միջամտություն և ուղղորդում։ Միաժամանակ, ստացվող զանգերի շրջանակը հաճախ ընդգրկում է հարցեր, որոնք դուրս են Պաշտպանի մանդատից։Նման դեպքերում, չնայած ծանրաբեռնվածությանը, աշխատակազմի մասնագետները փորձում են յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն՝ հնարավորինս ապահովելով նաև համապատասխան մարմիններին ուղղորդումը։
Թեժ գիծը գործում է սահմանափակ մարդկային ռեսուրսներով՝ սպասարկելով մեծ թվով զանգեր, և այդ պայմաններում հատկապես կարևոր է փոխադարձ հարգանքի և կառուցողական հաղորդակցության պահպանումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է թեժ գծի ծառայության արդյունավետության բարձրացումը, այս ծառայության օգտագործումը բացառապես վերջինիս հիմքում ընկած նպատակներով և ընդգծում, որ այդ նպատակով կարևոր է նաև Պաշտպանի հաստատության շենքային պայմանների բարելավումը:
Պաշտպանի թեժ գիծը հասանելի է անվճար 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին՝ 096 116 100 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում