Կառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 մլն դրամի և դրանք ուղղել այդ ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կմ է, որից 8.97 կմ նախագիծ և 1.33 կմ հիմնանորոգում:
Փոխնախարարը ներկայացրել է կլաստերային դպրոցներ տանող այդ ճանապարհները. Արագածոտն մարզ՝ Նոր-Ամանոսի բնակավայրի կրթահամալիր, Նոր Եդեսիայի բնակավայրի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց, Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոց, Լուսակն բնակավայրի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ջրառատ բնակավայրի Թ. Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայրի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց, Վանաձորի 19 հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սյունիք բնակավայրի կրթահամալիր, Իշխանասարի միջնակարգ դպրոց, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ՝ Չիվայի միջնակարգ դպրոց, Տավուշ մարզի՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում