Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքում
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, «Մակարով» տիպի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» և «Մ-75» տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 25 փամփուշտ։
Բաժին ներկայացած Գառնիի մի բնակիչ կամավոր ներկայացրել է ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
«ՏՕԶ» տիպի հրացան է կամավոր հանձնել նաև գառնեցի մեկ այլ տղամարդ՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում