Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսով
Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։
«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,-ասաց քաղաքապետը։ Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտում չվճարելու հետևանքով է նաև, որ հնարավոր չի լինում ավելացնել ավտոբուսների ու տրոլեյբուսների քանակը։
Չնայած դրան, ըստ Ավինյանի, առաջիկայում Երևանում կլինեն 45 նոր տրոլեյբուսներ, իսկ 170 ավտոբուսի համար կպատրաստվի գնման հայտ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում