Անահիտ Մանասյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ Լոռու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման մի շարք հարցերի։ Ամփոփվել են Լոռու մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Մասնավորապես՝ քննարկվել են թափառող կենդանիների հետ կապված հարցը, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովումը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերն ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։
Քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը՝ քաղաքացիների խնդիրների լուծման տեսանկյունից։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մեթոդաբանությանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում