Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին զուգահեռ ընթանում է նրա աջակիցների ակցիան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և իրավաբանական անձ օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելը կազմակերպելու, նույն եղանակով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում