Ձերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներ
Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան։
Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։
Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվում է։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Դատարանի որոշմամբ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։
26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում