Այսօր սկսվել է Սամվել Կարապետյանի դատավարությունը
Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը: Նախաքննությունը տեւել է տասը ամիս։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, սահմանադրական կարգը բռնի տապալելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Կարապետյանի պաշտպանները և համակիրները գործը որակում են որպես «քաղաքական հետապնդում»:
Այս պահին նա գտնվում է տնային կալանքի տակ: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ առաջնահերթ քննարկելու նրան տնային կալանքից ազատելու հարցը, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել ապրիլի 21-ին կայանալիք իր ղեկավարած կուսակցության համագումարին:
Դատավոր Վահե Դոլմազյանը դատական նիստի ուղիղ հեռարձակում և նկարահանում չի թույլատրել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում