Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում
Վիճակագրական կոմիտեի տարածած տվյալների համաձայն, 2025 թվականի ընթացքում Հայաստանում դատապարտման է ենթարկվել 7,872 մարդ։ Ամենաշատ դատապարտվածները գրանցվել են Երևանում՝ 2,276 դեպք, սակայն սա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքի բնակչության մեծ թվով։ Հարաբերական հաշվարկով Երևանում ցուցանիշը կազմում է մոտ 199 դատապարտված 100,000 բնակչի հաշվով, ինչը ցածր է հանրապետական միջինից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում միջին ցուցանիշը կազմում է մոտ 256 դատապարտված 100,000 բնակչին, սակայն մարզերի միջև տարբերությունները զգալի են։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Տավուշում (~458), ապա՝ Արմավիրում (~384) և Գեղարքունիքում (~331)։ Ավելի ցածր մակարդակներ են արձանագրվել Լոռիում (~222) և Արարատ-Վայոց ձորում (~215) (ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի համար գործում է ընդհանուր իրավասության մեկ դատարան)։
Ավելի մանրամասն պատկերն ըստ մարզերի ներկայացված է ստորև բերված աղյուսակում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ